Կայքի մենյու
Մեր հարցումը
Ինչպե՞ս եք գնահատում ՀՖՖ աշխատանքը?
Պատասխանների ընդհանուր քանակը: 106
Չաթ
Գլխավոր էջ » 2012 » Դեկտեմբէր » 10 » Խորեն Բայրամյան. «Երազում եմ խաղալ Հայաստանի ազգային հավաքականում»
19:06
Խորեն Բայրամյան. «Երազում եմ խաղալ Հայաստանի ազգային հավաքականում»

«Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը խոստովանել է, որ երազում է խաղալ Հայաստանի ազգային հավաքականում:

- Ես հայ եմ, սիրում եմ իմ հայրենիքը ու երազում եմ խաղալ Հայաստանի ազգային հավաքականում: Շատ ցավալի է, որ երբ այսպիսի լուրջ վնասվածք ես ունենում, շատերը մոռանում են քո մասին,- երիտասարդ ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Armsport.am-ը:

Հիշեցնենք, որ Բայրամյանը, ով մի քանի հանդիպում է անցկացրել Ռուսաstani երիտասարդական հավաքականում, ավելի վաղ հրաժարվել էր խաղալ Հայաստանի երիտասարդական հավաքականում` ցանկանալով կենտրոնանալ ակումբային ելույթների վրա:

Ավելացնենք նաև, որ Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում Խորենը ոչ մի հանդիպում չի անցկացրել դեռևս անցած մրցաշրջանում ստացած վնասվածքի պատճառով:

Կատեգորիա: Հայկական ֆուտբոլ | Դիտումներ: 176 | Ավելացրեց: Arm23 | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]