Շախտյոր – Բորուսիա խաղից հետո ուկրաինական ՖՈՒՏԲՈԼ հեռուստաընկերության եթերում խաղի վերլուծությունն էին կատարում հաղորդման հյուրերը:
«Մխիթարյանից ավելի էինք սպասում, Այո, նա 1-2 դրվագում սրեց խաղը, Տեյշեյրան կարող էր գրավել դարպասը նրա փոխանցումից հետո: Բայց մենք սովոր ենք ուրիշ Մխիթարյան տեսնել: Մգուցե թիմը դեռ չի մտել խաղային ռիթմի մեջ», – նշեց ուկրաինական ֆուտբոլի լեգենդ Յոժեֆ Սաբոն:
«Տեյշեյրային փոխանցման պահին Հենրիխը կարող էր դադար վերցնել, նոր փոխանցեր: Բայց դա չի նշանակում, որ Տեյշեյրան չպետք է գրավեր դարպասը», – հավելեց «Շախտյորի» նախկին հանրահայտ ֆուտբոլիստներից մեկը՝ Վիկտոր Գրաչեւը:
|