Ռուսական «Սովետական Սպորտ» պարբերականին տված հարցազրույցում Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը ասել է, որ Մոսկվայի «Սպարտակ» տեղափոխվելու հարցում մեծ դեր է խաղացել «Սպարտակ»-ի նախագահներից մեկը` Ջիվան Չելոյանցը: Հայաստանի ազգային հավաքականի հարձակվողը մասնավորապես ասել է. «Երբեք չեմ վախեցել մրցակցությունից: Կպայքարեմ, իսկ մարզիչը թող որոշի, թե ում խաղադաշտ դուրս բերի: Ես ամեն ինչ կանեմ «Սպարտակ»-ի հիմնական կազմում ընդգրկվելու համար: Ես միշտ էլ ցանկացել եմ խաղալ մի թիմի կազմում, որտեղ կան անձնվեր երկրպագուներ: Ցանկություն կար խաղալու «Սպարտակ»-ում, եւ ես ստացա այդ հնարավորությունը: Անհամբերությամբ կսպասեմ այն պահին, երբ կկարողանամ խաղալ «կարմրասպիտակներ»-ի երկրպագուների համար»:
|