Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակչի առաջին խաղում Թուրինի «Յուվենթուսը» Գլազգոյում 3:0 հաշվով պարտության մատնեց «Սելթիկին»: Արդեն 3-րդ րոպեինԱլեսանդրո Մատրինբացեց հանդիպման հաշիվը: Բաց թողած գոլից հետո շոտլանդացիները տիրեցին նախաձեռնությանը ու գրեթե ամբողջ հանդիպման ընթացքում լարվածության մեջ պահեցին հյուրերի պաշտպանությունը: Սակայն թուրինցիները կարողացան անառիկ պահել դարպասը, իսկ 77-րդ րոպեին Մատրին հարվածային դիրք դուրս բերեց Կլաուդիո Մարկիզիոյին, ով խփեց երկրորդ գնդակը: 6 րոպե անց արդեն Մարկիզիոն օգնեց հաջողության հասնել Միրկո Վուչինիչին, ով վերջակետ դրեց հանդիպմանը: Թիմերի պատասխան խաղը կկայանա մարտի 6-ին Թուրինում: Չեմպիոնների լիգա. 1/8-րդ եզրափակիչ «Սելթիկ» - «Յուվենթուս» 0:3 գոլերը` Մատրի 3, Մարկիզիո 76, Վուչինիչ 83
|