Կայքի մենյու
Մեր հարցումը
Ինչպե՞ս եք գնահատում ՀՖՖ աշխատանքը?
Պատասխանների ընդհանուր քանակը: 106
Չաթ
Գլխավոր էջ » 2012 » Դեկտեմբէր » 8 » Վլադիմիր Շարան. «Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանի խաղն ավելի տպավորիչ է»
13:09
Վլադիմիր Շարան. «Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանի խաղն ավելի տպավորիչ է»

Կիևի «Դինամոյի» ու Դնեպրոպետրովսկի «Դնեպրի» նախկին ֆուտբոլիստ Վլադիմիր Շարանը Ukrainefootball.netկայքին տված հարցազրույցում խոստովանել է, որ տպավորված է Հայաստանի հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղով:

- Ինձ վաղուց դուր է գալիս Մխիթարյանի խաղը: Իսկ ընթացիկ մրցաշրջանում նրա խաղն ավելի տպավորիչ է: Մխիթարյանը կարգապահ է, հետևում է իր մարզավիճակին: Կարծում եմ` այդ ամենը միասին «Շախտյորի» ֆուտբոլիստի հաջողության գրավականն է,- հայտարարել է հայտնի մարզիչը:

Հիշեցնենք, որ մեր ֆուտբոլիստը Ուկրաինայի ընթացիկ առաջնության 17 խաղում դարձել է 18 գոլի հեղինակ, ևս երկու գնդակ է խփել Չեմպիոնների լիգայում խաղարկությունում` դուբլի հեղինակ դառնալով դանիական «Նորդշելանդի» դեմ առաջին խաղում:

Կատեգորիա: Հայկական ֆուտբոլ | Դիտումներ: 193 | Ավելացրեց: Администратор | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]