«Սպարտակը» և «Կրասնոդարը» պաշտոնապես հայտարարեցին, որ կողմերը արդեն համաձայնության են եկել Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանիտրանսֆերի շուրջ։
«Կարճ ժամանակում կձևակերպվեն տրանսֆերի բոլոր փաստաթղթերը և 25-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիր կկնքվի», – նշվում է մոսկովյան ակումբի պաշտոնական կայքում։
Տրանսֆերի արժեքի և այլ մանրամասների մասին առաժմ ոչինչ հայտնի չէ։